McguiganMillican210
出典: くみこみックス
Նյարդաներզատական բնույթի այս հիվանդությունը գործնականում զարգանում է աղջիկների մոտ սեռական հասունացման շրջանում։ Կլինիկական պատկերով հաճախ նման է Սիմոնդսի հիվանդությանը, մանավանդ, երբ զարգանում են հիպոֆիզային անբավարարության երևույթներ։
Հիվանդության պատճառներից կարևորություն են տալիս նյարդահոգեկան ապրումներին, ուղեղի ախորժակի հագեցման կենտրոնների ու փորոքամիջային կորիզների որոշակի հատվածների ու ենթատեսաթմբերի ախտահարմանը, չնայած պատճառը վերջնականապես պարզված չէ։ Երբեմն այն զարգանում է ինքնակամ կերպով՝ գիտակցաբար երկարատև քիչ ուտելու հետևանքով։ Հիվանդությունն արտահայտվում է հիմնականում 12-14 տարեկանում։ Բնորոշ են մարմնի զանգվածի անկումն ու դաշտանային ցիկլի խանգարումները։ Վերջինս երբեմն սկսվում է ավելի շուտ, վկայելով գոնադոտրոպինների ներզատման խանգարման հետ հիվանդության ունեցած կապի մասին։ lidaa
Նյարդային ախորժակազրկությունը (անորեքսիան) մի դեպքում արտահայտվում է ռեպրեսիվ հոգեախտի, վախով ընթացող շիզոֆրենոիդ համախտանիշի ձևով, մյուս դեպքում հիվանդի բոլոր գանգատները կենտրոնացվում են ուտելու և նրա հետ կապված հանգամանքների վրա։ Երկու դեպքում էլ, չնայած արտահայտված հյուծմանը, աչքի է ընկնում հիվանդների աշխուժությունը, կամքի ուժն ու աշխատասիրությունը, շրջապատի նկատմամբ հետաքրքրությունը։ Քաղցածության և փսխումների հետևանքով պակասում է արյան նատրիումը և կալիումը, նորմալ է 17-ԿՍ-ի արտազատումը և արյան շաքարի մակարդակը։ Ուտելուց հետո հիվանդների վիճակը նկատելիորեն բարելավվում է։ lida hapi Այս համախտանիշը պետք է տարբերակել Սիմոնդսի հիվանդությունից, մակերիկամների կեղևի քրոնիկական երկրորդային անբավարարությունից, մարմնի զանգվածի արտահայտված անկումով ընթացող թիրեոտոքսիկոզից, պսիխոզներից և տուբերկուլոզից։ lida kapsul